Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Պարմայի» դեմ խաղում` 2-2։
«Ներաձուրին» առաջին խաղակեսում Մատեո Դարմիանի և Մարկուս Թյուրամի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն տանտերերը երկու գնդակ խփեցին ու ոչ-ոքի կորզեցին։
Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 45-րդ րոպեին ասիստ կատարեց Թյուրամին։
«Ինտերը» 68 միավորով առաջին տեղում է, «Պարման»` 26 միավորով 16-րդ։
Իտալիայի Ա Սերիա, 31-րդ տուր
«Պարմա» - «Ինտեր»` 2-2
Ադրիան Բեռնաբե, 60, Յակոբ Անդրեյկա, 69 - Մատեո Դարմիան, 15, Մարկուս Թյուրամ, 45
Իտալիայի Ա Սերիայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):