Logo

Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ խաղում (ֆոտո)

18:35 / 26.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Բոլոնիային»:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:

34-ամյա հայ կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6 միավոր (10 հնարավորից): 

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի իտալացի պաշտպան Անդրեա Կամբյազոն, որի խաղը գնահատվել է 7,9 միավոր:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել Իտալիայի փոխչեմպիոնի մեկնարկային կազմում և փոխարինվել 64-րդ րոպեին՝ տեղը զիջելով իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ