Logo

Մխիթարյանի գոլային փոխանցումն ու «Ինտերի» հաղթանակը

22:55 / 22.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Իտալիայի C սերիան ներկայացնող «Պերգոկրեմային»: 35-ամյա հայ կիսապաշտպանը 34-րդ րոպեին ասիստ է կատարել «Ինտերի» նորեկ, իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիին:

Մխիթարյանը փոխարինվել է 80-րդ րոպեին: «Ինտերի» երկրորդ գոլը 88-րդ րոպեին խփել է 19-ամյա իտալացի հարձակվող Էդի Սալսեդոն:

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում «Ներաձուրին» 3-2 հաշվով հաղթել էր շվեյցարական «Լուգանոյին» (3-2)։ Հուլիսի 27-ին «Ինտերը» կմրցի իսպանական «Լաս Պալմասի» հետ։

Ընկերական խաղ

«Ինտեր» - «Պերգոկրեմա»՝ 2-1

Մեհդի Թարեմի, 34, Էդի Սալսեդո, 88 - Մատիա Կապոֆերի, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ