Logo

Մխիթարյանի գոլային փոխանցումն ու «Ինտերի» հաղթանակը

00:26 / 28.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում կատարեց Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցեց իսպանական «Լաս Պալմասի» դեմ և հաղթեց 3-0 հաշվով: 35-ամյա հայ կիսապաշտպանը 37-րդ րոպեին տպավորիչ անցումից հետո գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ, իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիին, որը դուբլի հեղինակ դարձավ:

Մխիթարյանը փոխարինվեց 82-րդ րոպեին, երեք րոպե անց «Ինտերից» խաղի վերջակետը դրեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն: Հենրիխն այս խաղում «Ինտերի» ավագն էր:

Միլանյան ակումբն օգոստոսի 7-ին ընկերական խաղ կանցկացնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հետ:

Ընկերական խաղ

«Ինտեր» (Իտալիա) - «Լաս Պալմաս» (Իսպանիա)՝ 3-0 

Մեհդի Թարեմի, 11 (11մ), 37, Ֆեդերիկո Դիմարկո, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ