Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը նպաստեց Միլանի «Ինտերի» հաղթանակին «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (2-0):
29-րդ րոպեին հայ կիսապաշտպանը տպավորիչ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին:
53-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
34-ամյա Մխիթարյանը փոխարինվեց 71-րդ րոպեին։ Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը 32 պաշտոնական խաղ է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոնի կազմում, խփել չորս գոլ ու կատարել մեկ ասիստ:
25 խաղից հետո միլանյան գրանդը 50 միավորով երկրորդն է և 15 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին», որն այս տուրում տանը նվազագույն հաշվով պարտվել էր Հռոմի «Լացիոյին»:
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
«Ինտեր» - «Լեչե»՝ 2-0
Հենրիխ Մխիթարյան, 29, Լաուտարո Մարտինես, 53
Խաղային օրվա մյուս արդյունքները՝
«Սպեցիա» - «Վերոնա»` 0-0
«Սամպդորիա» - «Սալերնիտանա»` 0-0