
Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ
11 Մարտ 2021 - 00:00
3ԱՍ Ռոմա

Շախտյոր Դոնեցկ
1 - 0 Լորենցո Պելեգրինի - 23`
2 - 0 Ստեֆան Էլ-Շաարավի - 73`
3 - 0 Ջանլուկա Մանչինի - 77`
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Ռոմա» – «Շախտյոր» հանդիպումից առաջ հռոմեական թիմի մասին կարծիք է հայտնել ուկրաինական ակումբի նախկին պաշտպան Ռազվան Ռացը: Ռումինացին 10 տարի է անցկացրել «հանքափորների» կազմում և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ թիմակից է եղել:
«Ջեկոյի վնասվածքը լուրջ կորուստ է «Ռոմայի» և լավ լուր «Շախտյորի» համար: Բայց Ֆոնսեկան քաջ ծանոթ է «Շախտյորին» և կկարողանա իր թիմին լավ նախապատրաստել խաղին:
Մխիթարյա՞նը: Նրա հետ հարևաններ ենք եղել նույն սենյակում, երբ հանդես էինք գալիս «Շախտյորում»: Երբեք ավելի պրոֆեսիոնալ և հաջողության ձգտող ֆուտբոլիստ չեմ տեսել:
Նա 10 համարի դիրքի ֆուտբոլիստ է, որը հիանալի է գնդակ խլում: Հենրիխի առաջխաղացումն անհավանական է»,- laroma24.it-ի հետ զրույցում ասել է Ռացը:

