Logo

Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը եվրագավաթներում

18:05 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից, հայտնում է Transfermarkt-ը :

35-ամյա Մխիթարյանը նախօրեին մասնակցել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին (1-0) և 144-րդ հանդիպումն անցկացրել եվրագավաթներում։ Հայ կիսապաշտպանը շրջանցեց Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143) և բարձրացավ առաջին տեղ։

Լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը (143):

Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ և իտալական «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն 4-րդն է (142):

Լավագույն հնգյակը եզրափակում է Ուկրաինայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» ու ռուսական «Զենիթի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը (137):

Հիշեցնենք, որ Մխիթարյանը եվրագավաթներում անցկացրած 144 խաղում դարձել է 26 գոլի և 24 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ