Logo

«Մխիթարյանն իր խաղով հավասարազոր է Ա սերիայի 70 տոկոսին միասին վերցրած». Սաբատինի

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 09.02.2021Հայկական ֆուտբոլ
EncH28tW4AEvkDI - «Մխիթարյանն իր խաղով հավասարազոր է Ա սերիայի 70 տոկոսին միասին վերցրած». Սաբատինի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

«Ռոմայի» նախկին մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին Al Circo Massimo հաղորդման ժամանակ խոսել է նախկինում Հենրիխ Մխիթարյանի չկայացած տրանսֆերի, նրա խաղի և «գայլերի» մյուս ֆուտբոլիստների մասին:

«Ռոմայում» քիչ չեն թոփ ֆուտբոլիստները, և ես դեռ չեմ խոսում Մխիթարյանի կամ Ձանիոլոյի մասին: Ինձ տպավորել է Վիլյարը, նա կարող է համաշխարհային մակարդակի խաղարկող դառնալ: Մխիթարյանն իր խաղով հավասարազոր է Ա սերիայի 70 տոկոսը միասին վերցրած»:

«Ռոման» իմ կյանքի ակումբն է: Նրանք լավ են աշխատում: Թիմի խաղում նկատելի է գլխավոր մարզիչ Ֆոնսեկայի ձեռագիրը: Ֆինանսական տեսանկյունից իմ լավագույն տրանսֆերն Ալիսոնն էր՝ 7 միլիոն եվրոյով:

Ամենաշատն ափսոսում եմ, որ չկարողացա Մխիթարյանի տրանսֆերը գնել, երբ նա դեռ «Շախտյորում» էր խաղում»,- ասել է իտալացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ