Logo

Մխիթարյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության մասին. «Վստահ եմ՝ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.12.2021Լուրեր
2Z7A3611 - Մխիթարյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության մասին. «Վստահ եմ՝ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ»

Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է վիճակահանության արդյունքը:

«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և կարելի է ասել՝ «շատ լավ» հիշողություններ ունենք:

Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին:

Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնկալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,- ասել է Մխիթարյանը ՀՖՖ-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի վիճակահանությունը VMedia հեռուստաալիքի ուղիղ եթերում էր։ VMedia-ն երեք տարով ձեռք է բերել Ազգերի լիգայի, այդ թվում՝ մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղերի հեռարձակման իրավունքները։

Կապառոս. «Մենք պետք է մրցունակ լինենք»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա