Logo

Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմայի» դեմ խաղը

17:20 / 26.04.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը որակազրկման պատճառով բաց կթողնի «Ռոմայի» դեմ Ա Սերիայի հերթական տուրի հանդիպումը:

Նույն պատճառով խաղին չի մասնակցի նաև Ալեսանդրո Բաստոնին: Մեծ հավանականությամբ էլ՝ Մարկուս Թյուրամը չի հասցնի շարք վերադառնալ, գրում է FCInter1908-ը:

«Ինտերի» համար կան նաև լավ նորություններ. Դենզել Դյումֆրիսն ու Պյոտր Զելինսկին, որոնք չեն խաղացել մարտից, մարզվում են ընդհանուր խմբի հետ և ամենայն հավանականությամբ կկարողանան մասնակցել մայրաքաղաքային թիմի դեմ խաղին, սակայն չեն լինի մեկնարկային կազմում:

«Ինտերի» հավանական մեկնարկային կազմը «Ռոմայի» դեմ խաղում՝ ըստ Goal-ի.

«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին և ժամը 17:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

«Ապացուցում եմ ինքս ինձ ու աշխարհին, որ ունեմ նաև այս տարիքում խաղալու որակներ». Մխիթարյանը՝ ՉԼ հանդեսում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ