Logo

Մխիթարյանը՝ չեղարկված գոլի ու «Բարսելոնայի» դեմ խաղի մասին

03:51 / 01.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից (3-3) հետո հայտարարել է, որ հիանալի հանդիպում էր դիտելու, բայց շատ բարդ՝ խաղալու համար, հաղորդում է TNT Sports-ը:

«Ավելի լավ կարող էր լինել, բայց սա ֆուտբոլ է. ամեն ինչ պատահում է: 2-0 հաշվի մեջ առջևում լինելու ժամանակ չէինք կարծում, թե արդեն հաղթել ենք: «Բարսան» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա: Նրանք շատ լավ էին գործում գնդակով: Մեր լավագույնն արեցինք: Ափսոս, չկարողացանք պահել 3-2 հաշիվը, բայց սա ֆուտբոլ է, այնպես որ պետք է մտածենք պատասխան խաղի մասին»:

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԻՐ ՉԵՂԱՐԿՎԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Հավանաբար, ամբողջ կյանքում կհիշեմ»,- FC Inter News-ի հաղորդմամբ՝ Amazon Prime Video Italia-ի եթերում ասել է Մխիթարյանը չեղարկված գոլի մասին:

«Երևի 2-3 սանտիմետր էր: Գուցե չափից շատ էի ցանկանում գրավել դարպասը, դրա համար հայտնվեցի խաղից դուրս վիճակում: Հուսով եմ՝ պատասխան խաղում գոլ կխփեմ: Տեսնենք»:

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՍԻՄՈՆԵ ԻՆՁԱԳԻՆ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ

«Ասաց, որ մենք կենտրոնացած ենք, կարող ենք ավելի լավ, բայց հեշտ չէ խաղալ «Բարսելոնայի» դեմ, քանի որ նրանք հիանալի թիմ են, երիտասարդ ու տաղանդավոր: Նրանք շատ լավ են տիրապետում գնդակին և գիտեն՝ ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ: Մենք մեր լավագույնն ենք արել, կարող էինք փոքր-ինչ ավելին, բայց իհարկե դա հեշտ չէ: Այնպես որ, նա ասաց, որ գլուխներս բարձր պահենք ու շարունակենք անել այն, ինչ անում ենք, քանի որ հիանալի ենք անում»:

ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կփորձենք մեր լավագույն որակները ցուցադրել: Իհարկե, հեշտ չի լինելու, քանի որ կորցրինք մեր ավագին, առաջատարին՝ Լաուտարո Մարտինեսին, բայց պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք փոխարինել նրան ու խաղալ առանց նրա»:

Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ