Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»:
Գոլի հեղինակ դարձան կանադացի պաշտպան Տայոն Բուչանանը, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, հարձակվողներ, ավստրիացի Մարկո Արնաուտովիչը, արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու ֆրանսիացի Մարկուս Թյուրամը: Լաուտարոն 24-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Սիմոնե Ինձագին հանգստի հնարավորություն էր տվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը մնաց «Ինտերի» պահեստայինների նստարանին:
«Ինտերը» 92 միավոր ունի, «Ֆրոզինոնեն» 32 միավորով 17-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 36-րդ տուր
«Ֆրոզինոնե» - «Ինտեր»՝ 0-5
Դավիդե Ֆրատեզի, 19, Մարկո Արնաուտովիչ, 60, Տայոն Բուչանան, 77, Լաուտարո Մարտինես, 80, Մարկուս Թյուրամ, 84


