Logo

Մխիթարյանը գեղեցիկ նվեր է ստացել

00:53 / 16.02.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիացի հայտնի նկարիչ Ստեֆան Սիպրն իր աշխատանքներից մեկում պատկերել է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 35-ամյա ֆուտբոլիստն այդ աշխատանքի լուսանկարը հրապարակել է սոցցանցերում՝ գրելով՝ «Նկարչի արվեստանոցում»:

Նկարի վրա Մխիթարյանի թիկունքում պատկերված են բոլոր այն ակումբների տարբերանշանները, որտեղ խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը մինչև այս խաղացել է նաև իտալական «Ռոմայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», Դորտմունդի «Բորուսիայում», Դոնեցկի «Շախտյորում» և «Մետալուրգում», Երևանի «Փյունիկում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ