
տուր
01 Հունվար 1970 - 18:24


Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խոսքերը՝ իր ու «Չիկագո Բուլզի» մասին պատմող վավերագրական «The Last Dance» («Վերջին պարը») սերիալում։
31-ամյա կիսապաշտպանը ավելի վաղ խորհուրդ էր տվել դիտել այս սերիալը նրանց, ովքեր ունեն երազանքներ ու նպատակներ։ Սերիալի դրվագներից մեկում, երբ Ջորդանը հայտնվել էր քննադատությունների թիրախում աֆրոամերիկացի քաղաքական գործչին աջակցություն ցույց չտալու համար, նախկին բասկետբոլիստը ասում է, որ նա ակտիվիստ ու քաղաքական գործիչ չէ, նա պարզապես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է։
«Եթե նա այդպես է ասում, ուրեմն դա ճշմարտությունն է։ Դու չես կարող ակտիվիստ լինել, երբ սպորտով ես զբաղվում։ Օրինակ ես լիովին կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա։ Ուրիշ բանի մասին չեմ մտածում։ Դաշտի սահմաններից դուրս այլ բանով զբաղվելը իմը չէ։ Ինձ նվիրում եմ ֆուտբոլին, իմ աշխատանքը ֆուտբոլ խաղալն է։ Ես ոչ մի սենսացիոն հայտարարություններ չեմ անում։ Հաճույք եմ ստանում ֆուտբոլից»,-ասել է Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատանը տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մեկ անգամ չէ հրաժարվել մեկնաբանել այս կամ այն քաղաքական իրադարձությունը, որոնք երբեմն դժգոհություն են առաջացրել հանրության շրջանում։