Logo

Մխիթարյանն ապաքինվել է

15:56 / 18.01.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է մկանային խնդիրներից, հայտնում է Fcinternews-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին։

Այնուամենայնիվ, 35-ամյա ֆուտբոլիստը, մեծ հավանականությամբ, մեկնարկային կազմում չի լինի «Էմպոլիի» դեմ առաջիկա հանդիպմանը:

«Ներաձուրիի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի ցանկանում ռիսկի դիմել և հայ ֆուտբոլիստին մտադիր է հանգստի հնարավորություն տալ Պրահայի «Սպարտայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի խաղից առաջ։

Դրանից բացի, Մխիթարյանը պետք է նաև հավելյալ բուժզննում անցնի։

«Էմպոլիի» դեմ խաղում, ամենայն հավանականությամբ, դաշտի կենտրոնում միլանյան գրանդի մեկնարկային կազմում կլինեն Քրիստիան Ասլանին ու Պյոտր Զելինսկին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մկանային լարվածության պատճառով բաց է թողել «Ինտերի» նախորդ երկու հանդիպումները։

«Ինտեր» - «Էմպոլի» հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կհեռարձակվի Fast TV հավելվածի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ