Logo

Մխիթարյանը խաղից հետո մարզաշապկը նվիրել է հայոց եռագույնով երկրպագուին

16:20 / 02.04.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպման ավարտից հետո մոտեցել է տրիբունային և մարզաշապիկը նվիրել հայոց եռագույնով երկրպագուին։ Իտալիայի Ա սերիայի թվիթերյան էջը հրապարակել է այդ դրվագի լուսանկարները։

Միլանում կայացած խաղում «Ինտերը» տնային հաղթանակ էր տարել 2-0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի նախկին ավագը մեկնարկային կազմում խաղացել էր 84 րոպե։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 30 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ