Իտալիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կրեմոնեզեի» նկատմամբ:
11-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի նիգերիացի հարձակվող Դավիդ Օկերեկեն: 21-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց միլանյան գրանդի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
65-րդ րոպեին 25-ամյա ռմբարկուն դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հյուրերի մեկնարկային կազմում ու անցկացրեց ամբողջական հանդիպում:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հայ կիսապաշտպանն իտալական ակումբի կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ:
20 խաղից հետո «Ինտերը» 40 միավորով երկրորդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 10 միավորով, սակայն Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը 1 հանդիպում պակաս է անցկացրել: «Կրեմոնեզեն» 8 միավորով առաջնության հետնապահն է:
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Կրեմոնեզե» - «Ինտեր»՝ 1-2 (տեսանյութ)
Դավիդ Օկերեկե, 11 - Լաուտարո Մարտինես, 21, 65


