Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» նախամրցաշրջանային հավաքի վերջին ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»:
Գոլ խփեցին իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն և ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը:
«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, 36-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց 61-րդ րոպեին:
Ընկերական խաղ
«Ինտեր» - «Օլիմպիակոս»` 2-0
Ֆեդերիկո Դիմարկո, 16, Մարկուս Թյուրամ, 53


