Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի հավաքականի դեմ խաղից առաջ պատասխանել է գերմանական Sport1 հեռուստաընկերության հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել մարզական կարիերան:
– Հենրիխ Մխիթարյան, Դուք 32 տարեկան եք, և Ձեր պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է 2022 թվականին. որքա՞ն երկար եք պատրաստվում պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ.
– Որքան հնարավոր է երկար, բայց դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Այս տարիքում այլևս հեշտ չէ վերահսկել մարմինը: Գլուխս ասում է՝ 5-6 տարի էլ կարող եմ խաղալ, հուսով եմ՝ մարմինս նույնպես նույնը կանի: Բայց ես գիտեմ, որ երկար ժամանակ չի մնացել. այդպիսով՝ ես վայելում եմ յուրաքանչյուր պահ: Ցավոք սրտի, մի օր ամեն բան կավարտվի, բայց ով գիտի՝ երբ:
Հայաստանի հավաքականը՝ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում. վիճակագրական տվյալներ
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները