Logo

Մխիթարյանը սեփական կիսադաշտից գոլային փոխանցում կատարեց

23:11 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում «Պարմայի» դեմ Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի տնային խաղում երկրորդ ասիստը կատարեց:

35-ամյա կիսապաշտպանը 53-րդ րոպեին սեփական կիսադաշտից «կտրող» փոխանցումով մրցակցի դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս բերեց Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելային, որը հաշիվը դարձրեց 2-0:

Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստն ասիստ էր կատարել իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին: 

Իտալիայի գործող չեմպիոնն այս պահի դրությամբ հաղթում է 3-0 հաշվով: Երրորդ գոլն էլ խփեց ֆրանսիաացի հարձակվող Մարկուս Թյուրամը:

Մխիթարյանի երկրորդ ասիստի տեսանյութը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա