Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց «Ինտեր» - «Պարմա» Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Գործող չեմպիոն «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպանը տնային խաղում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել է 3-1 հաշվով:
Մխիթարյանը Sofascore վիճակագրական ռեսուրսից ստացավ 8,8 գնահատական, որն ամենաբարձրն է այս խաղում:
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ և երեք ասիստ ունի:
«Ինտերը» 31 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Բերգամոյի «Ատալանտային», առաջատար «Նապոլիին» զիջում են մեկ միավոր: «Ատալանտան» և «Նապոլին» այս տուրի խաղերը դեռևս չեն անցկացրել: «Պարման» 15 միավորով 11-րդն է:
Solita gara da PROFESSORE per @HenrikhMkh che s'aggiudica il Panini Player Of The Match di #InterParma 🧑🏫 pic.twitter.com/Px3U9GgHHM
— Lega Serie A (@SerieA) December 6, 2024