Logo

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան Մյուլերի նկատմամբ Աչերբիի պրովոկացիայից հետո

03:29 / 18.04.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի (2-2) ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդ Թոմաս Մյուլերի հավանական բախումը:

Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ: Մրցավար Սլավկո Վինչիչի վերջին սուլոցից հետո Ֆրանչեսկո Աչերբին հաջողությունը տոնել է իր թիմակիցներ Հենրիխ Մխիթարյանի, Յան Զոմերի ու Հաքան Չալհանօղլուի հետ: Այդ ընթացքում իտալացին ինչ-որ բան է ասել մոտակայքում կանգնած Թոմաս Մյուլերին: Լեգենդար գերմանացին հունից դուրս է եկել: Մխիթարյանն առաջինն է եղել, որն իրավիճակը հանգստացնելու քայլեր է ձեռնարկել: Չեմպիոնների լիգայում մեծ հավանականությամբ իր վերջին խաղն անցկացրած Թոմաս Մյուլերին Հենրիխը մի կողմ է տարել՝ միաժամանակ մրցավարին ցույց տալով, որ ամեն ինչ կարգին է:

Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» մրցաշարի կիսաեզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հետ: Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ