Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում Միլանի «Ինտերը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ «Ներաձուրիից» մեկական գոլով աչքի ընկան հարձակվողներ, արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու ֆրանսիացի Մարկուս Թյուրամը, նիդերլանդցի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։
Միլանյան գրանդի կազմում խաղադաշտ վերադարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման մտավ 69-րդ րոպեին։ 35-ամյա կիսապաշտպանը մկանային լարվածության պատճառով բաց էր թողել թիմի նախորդ երկու խաղերը։
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 47 միավորով երկրորդ տեղում է, «Էմպոլին» 14-րդն է և ունի 20 միավոր։
Իտալիայի Ա Սերիա, 21-րդ տուր
«Ինտեր» - «Էմպոլի»` 3-1
Լաուտարո Մարտինես, 55, Դենզել Դյումֆրիս, 79, Մարկուս Թյուրամ, 89 - Սեբաստիանո Էսպոզիտո, 84
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


