Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ձախ ազդրի մկանային վնասվածքից և սկսել է մարզվել անհատական ծրագրով:
Մեծ հավանականությամբ, 36-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն վնասվածք էր ստացել «Նապոլիի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի արտագնա խաղում (1-3)` փոխարինվելով 32-րդ րոպեին։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


