Logo

Մխիթարյանը՝ Յամալի մասին. «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա»

04:16 / 01.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից (3-3) հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն:

«Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ նա մեծ տաղանդ ունի: 

Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ թույլ չենք տա նրան այսքան խաղալ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նույնպես խոսել է Լամին Յամալի մասին՝ հայտարարելով, որ այդպիսի խաղացողները ծնվում են 50 տարին մեկ անգամ. «Ես իսկապես տպավորված եմ նրա խաղով: Նա ինձ զարմացրեց: Ստիպված էինք ավելի շատ տարածություններ տրամադրել այլ խաղացողների, որպեսզի փակենք նրան: 2 ֆուտբոլիստ էր պայքարում նրա դեմ, հետո սկսեցինք պայքարել նրա դեմ արդեն 3 խաղացողով»:

Մխիթարյանը՝ չեղարկված գոլի ու «Բարսելոնայի» դեմ խաղի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ