Logo

Մկոյանը նոր մրցաշրջանը կդիմավորի իր կարիերայի հայկական 8-րդ ակումբում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:59 / 13.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայկական 3 թիմերն առաջին հանդիպումներն անցկացրին եվրագավաթներում: Համալրման գործընթացն այդ թիմերում գրեթե ավարտվել է: Իսկ ահա մյուս ակումբները շարունակում են տրանսֆերային ամառվա ընթացքում կազմի փոփոխությունները՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:

Արդեն կայացած տրանսֆերներից ուշագրավ է նախորդ առաջնության ամենատարեց ու ամենափորձառու ֆուտբոլիստ, 38-ամյա Հրայր Մկոյանի տեղափոխությունը «Վան»: Չարենցավանյան ակումբը Մկոյանի ֆուտբոլային հարուստ կենսագրությունում կլինի հայկական 8-րդ թիմը, որի կազմում փորձառու ֆուտբոլիստը Հայաստանում 19-րդ մրցաշրջանը կանցկացնի: Նա արդեն 22 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Մկոյանից ավելի երկար հայկական ակումբներում հանդես են եկել միայն Գևորգ Կասպարովը (22 մրցաշրջան) և Հովհաննես Թահմազյանը (20):

Ի դեպ, «Վանի» հետ հանդիպումները հիշարժան են եղել Մկոյանի համար: Գյումրիում ապրիլի 12-ին «Վանի» հետ կայացած խաղում Հրայր Մկոյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց: Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած առաջնության խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:

 

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:

Հանգամանքների բերումով, Մկոյանը տարբեր ժամանակահատվածներում 3 անգամ հեռացել է «Շիրակից» ու կրկին վերադարձել է հարազատ կոլեկտիվ, որի մարզաշապիկով էլ առավել հաճախ՝ 151 անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի առաջնություններում:

«Շիրակի» ավագը խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասար-Կապանում», «Արարատ-Արմենիայում» և «Ալաշկերտում»:

Հայկական 8 ակումբներում հանդես եկած Արսեն Բեգլարյանը որոշ ընդմիջումից հետո կրկին կպաշտպանի «Ալաշկերտի» դարպասը: Նա «Վանի» իր խաղընկերների հետ է տեղափոխվել «Ալաշկերտ», որի կազմում խաղացել է 2016/17 և 2017/18թթ. առաջնություններում: Հայաստանում նա պաշտպանել է նաև «Գանձասար-Կապանի», «Շիրակի», «Ուլիսի», «Միկայի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» դարպասները:

Բեգլարյանի հետ «Ալաշկերտ» է տեղափոխվել նաև հայկական 7 ակումբներում հանդես եկած Անատոլի Այվազովը, որն ալաշկերտցիների կազմում նախկինում խաղացել է 2023/24թթ. առաջնությունում:

8 թիմում է խաղացել նաև Հենրի Ավագյանը, որը նախորդ առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիայի» դարպասը պաշտպանելուց հետո կրկին վերադարձել է «Փյունիկ»:

«Փյունիկում» կես մրցաշրջան խաղալուց հետո 7 թիմերում հանդես եկած Արթուր Գրիգորյանը վերադարձել է «Արարատ»: Որոշ ընդմիջումից հետո «Արարատում» կխաղա նաև փյունիկցի Արման Հովհաննիսյանը: Արարատցիների մարզական պատիվը կպաշտպանի նաև 6 թիմերում խաղացած Արթուր Քարտաշյանը:

FastNews-ը ներկայացնում է տրանսֆերային ամառվա ընթացքում նոր թիմ տեղափոխված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք իրենց կարիերայի ընթացքում խաղացել են 5 և ավելի հայկական ակումբներում:

Ֆուտբոլիստներ

Թիմեր

1. Հենրի Ավագյան

8

2. Արսեն Բեգլարյան

8

3. Հրայր Մկոյան

7

4. Արթուր Գրիգորյան

7

5. Անատոլի Այվազով

7

6. Արթուր Քարտաշյան

6

7. Արման Հովհաննիսյան

6

8. Գևորգ Տարախչյան

5

9. Յուրի Գարեգինյան

5

10. Սերոբ Գրիգորյան

5

11. Ռոբերտ Հակոբյան

5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:57 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բարսելոնան» 5 գոլ խփեց «Կոմոյին»` 47-րդ անգամ նվաճելով Գամպերի անվան գավաթը

00:24 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Կոմանը մոտ է «Բավարիայից» հեռանալուն ու նոր ակումբ ունենալուն

23:55 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նունյեսի առաջին գոլն ու «Ալ Հիլալի» խոշոր հաշվով հաղթանակը

23:25 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Միրանյանը նորամուտը նշեց Իսրայելում

22:56 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» պարտությունը գոլառատ խաղում

22:24 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Անգլիական գրանդը հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով

21:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
BBC. Սալահի «տխուր» վիճակագրությունը «Ուեմբլիում»

21:27 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բորուսիան» Հումելսի հրաժեշտի խաղում պարտվեց «Յուվենտուսին»

20:53 / 10.08.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

20:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Քրիստալ Փելասը»` Անգլիայի սուպերգավաթակիր

19:49 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվեց «Չելսիին»

19:20 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Նյուքասլը» համաձայնեցրել է «Միլանի» պաշտպանի տրանսֆերը

18:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Կամավինգան վնասվածք է ստացել

18:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Կուրբիս. ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է»

17:43 / 10.08.2025 • Ֆորմուլա 1

«Չեմ բավարարվում՝ պարզապես անմիտ կերպով ղեկը պտտեցնելով». Հեմիլթոնը՝ Ֆորմուլա 1-ի խնդիրների մասին

17:22 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Պակյաոն WBC-ի կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է

16:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Իսկոյի բուժզննման արդյունքը

16:09 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կարպով. «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել

15:51 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Վիրցը Kicker-ի անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

15:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. «Նյուքասլի» տնօրենների խորհուրդը որոշում ունի Իսակի վերաբերյալ

14:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

SportBild. Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

14:19 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Հաքիմի. «Արժանի եմ «Ոսկե գնդակին»»

13:54 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Ուսիկը խոստովանել է, թե նախկինում ում նման է փորձել մենամարտել

13:22 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանը» բանակցում է Հոյլունի տրանսֆերի համար

12:59 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգաս. «Ցանկանում եմ՝ խաղն արագ ավարտվի, որ կարողանամ խոսել Ֆլիկի հետ»

12:24 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սոնը MLS-ում նորամուտը նշելուց 17 րոպե անց 11-մետրանոց է վաստակել

11:57 / 10.08.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին

11:11 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ինյիգո Մարտինեսը` «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
10:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ» - «Վան» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

10:15 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

05:19 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գրինվուդը հարվածել է Ամադու Օնանային, թքել նրա վրա

04:40 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Շտուտգարտի» 23-ամյա տաղանդը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Պաշտոնական
04:20 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Կարո՞ղ եք պատմել մեզ, թե ինչպես է նա մահացել, որտեղ և ինչու». Սալահը՝ ՈՒԵՖԱ-ին

00:59 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հոլանդի գոլն ու Ռեյնդերսի դուբլը հաղթանակ պարգևեցին «Ման. Սիթիին»

00:21 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Դարվին Նունյեսը` «Ալ Հիլալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
00:03 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՊՍԺ-ն հաստատել է Շևալյեի տրանսֆերը

Պաշտոնական
23:32 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Geissblog. Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ

23:00 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Պաշտոնական
22:48 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դե Բրույնեի դուբլն ու ասիստը

22:12 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Աթլետիկոն» հաղթեց «Նյուքասլին»

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ