MLS-ի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջնության 2025թ. խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ՝ Դեյն Սենթ-Կլեր («Մինեսոտա»)։
Պաշտպաններ՝ Տրիստան Բլեքմոն («Վանկուվեր»), Ալեքս Ֆրիման («Օռլանդո Սիթի»), Յակոբ Գլեսնես, Քայ Վագներ (երկուսն էլ` «Ֆիլադելֆիա Յունիոն»)։
Կիսապաշտպաններ՝ Սեբաստիան Բերհալթեր («Վանկուվեր»), Էվանդեր («Ցինցինատի»), Քրիստիան Ռոլդան («Սիեթլ Սաունդերս»)։
Հարձակվողներ՝ Դենիս Բաունգա («Լոս Անջելես»), Անդերս Դրեյեր («Սան Դիեգո»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»)։
Խորհրդանշական հավաքականը ձևավորվել է լրագրողների, խաղացողների ու մարզիչների քվեարկության արդյունքում։


