MLS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը.
«Օռլանդո Սիթի» - «Նյու Յորք Ռեդ Բուլս»
«Լոս Անջելես Գելեքսի» - «Սիեթլ Սաունդերս»
Քառորդ եզրափակիչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Մինեսոտայի» նկատմամբ։ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբից դուբլ է գրանցել երեք ֆուտբոլիստ` վինգերներ, բրազիլացի Գաբրիել Պեկը, գանացի Ջոզեֆ Փեյնսթիլը, սերբ հարձակվող Դեյան Յովելիչը։
«Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։
«Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով պարտության է մատնել «Նյու Յորք Սիթիին»։ Այդ խաղում հյուրերի պարագվայցի դարպասապահ Կառլոս Կորոնելը 7 սեյվ է կատարել։
«Օռլանդո Սիթին» էլ ընդունել է «Ատլանտա Յունայթեդին» և հաղթել 1-0 հաշվով։
Կիսաեզրափակիչի հանդիպումները կայանալու են դեկտեմբերի 1-ին։
MLS, փլեյ-օֆֆ, քառորդ եզրափակիչ
«Լոս Անջելես Գելեքսի» - «Մինեսոտա»` 6-2
Գաբրիել Պեկ, 1, 50, Դեյան Յովելիչ, 18, 89, Ջոզեֆ Փեյնսթիլ, 37, 86
Չիրացրած 11-մետրանոց` Գաբրիել Պեկ, 78 («Լոս Անջելես Գելեքսի»)
Հեռացում` Ջեֆերսոն Դիաս, 82 («Մինեսոտա»)
«Լոս Անջելես» - «Սիեթլ Սաունդերս»` 1-2
Ռայան Հոլինգսհեդ, 50 - Մաքսիմ Շանո, 59 (ինքնագոլ), Ջորդան Մորիս, 109
«Նյու Յորք Սիթի» - «Նյու Յորք Ռեդ Բուլս»` 0-2
Ֆելիպե Կարաբալյո, 16, Դանթե Վանզեյր, 25
«Օռլանդո Սիթի» - «Ատլանտա Յունայթեդ»` 1-0
Ռամիրո Էնրիկե, 39