Logo

MLS. Մեսիի դուբլն ու ասիստները, «Ինտեր Մայամիի» հաղթանակը

11:10 / 01.06.2025• Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության 17-րդ տուրում Մայամիի «Ինտերը» տանը 5-1 հաշվով հաղթել է «Քոլամբուս Քրյուին»: Դուբլ է գրանցել լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաև երկու ասիստ է կատարել: Մեկ գոլ էլ խփել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 16 խաղից հետո 29 միավորով 5-րդն է, «Քոլամբուս Քրյուն»` 17 հանդիպումից հետո 28 միավորով 7-րդը:

MLS-ի կանոնավոր առաջնություն, 17-րդ տուր

«Ինտեր Մայամի» - «Քոլամբուս Քրյու»` 5-1

Տադեո Ալմեյդա, 13, Լիոնել Մեսի, 15, 24, Լուիս Սուարես, 64, Ֆաֆա Պիկո, 89 - Սեզար Ռուվալկաբա, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ