Logo

MLS. Մեսիի դուբլն ու ասիստը, «Ինտեր Մայամիի» հաղթանակը խոշոր հաշվով

10:48 / 06.07.2025Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 4-1 հաշվով հաղթեց «Մոնրեալին»։

Հյուրերից դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Նա օգնեց գոլով աչքի ընկնել Տադեո Ալենդեին։

Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմն աշխարհի ակումբային առաջնությունից դուրս մնալուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց MLS-ում և 32 միավորով 6-րդն է Արևելյան կոնֆերենցիայում։ «Մոնրեալը» 14 միավորով նույն գոտում վերջինն է` 15-րդը։

MLS, կանոնավոր առաջնություն

«Մոնրեալ» - «Ինտեր Մայամի»` 1-4

Փրինս Օվուսու, 2 - Տադեո Ալենդե, 33, Լիոնել Մեսի, 40, 62, Տելասկո Սեգովիա, 60

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ