Logo

MMA-ի 22-ամյա մարտիկին մահացած են գտել իր բնակարանում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:40 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Պյեռ Լյուդե

MMA մարտիկ ֆրանսիացի Պյեռ Լյուդեին մահացած են գտել Մարսելի իր բնակարանում՝ հայտնում է Bloody Elbow-ը՝ հղում կատարելով L'Ardennais-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա մարզիկը ծառայել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման կազմում։ Ֆրանսիացու մահվան ամենահավանական պատճառ է նշվում ինքնասպանությունը:

Լյուդեն 2 մենամարտ է անցկացրել սիրողական մակարդակում։ Ֆրանսիացի մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 2017 թվականին: Նա 6 հաղթանակ է տոնել և կրել 1 պարտություն։ 2019 թվականին ֆրանսիացին մենամարտել է M-1 Challenge 101 մրցաշարում, որում պարտվել է ղազախ Ասու Ալմաբաևին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա