«Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապրիլի 20-ին կսկսի մարզվել ակումբի ընդհանուր խմբի հետ, հայտնում է Матч ТВ-ն։
«Արսենը վերականգնվում է և այժմ բավական լավ բուժում ստանում։ Կարծում եմ` ապրիլի 20-ին նա կմիանա մարզումային ընդհանուր խմբին, և ամեն ինչ լավ կլինի։
Արսենը չի հուսալքվել և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ ու ապացուցել իր որակները»,- ասել է կիսապաշտպանի եղբայրը` Դավիթ Զախարյանը։
21-ամյա ֆուտբոլիստը փետրվարից ապաքինվում է ազդրի վնասվածքից։ Նա ընթացիկ մրցաշրջանում 4 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։


