Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը յուրահատուկ «չելենջում» մրցել է Միլանի «Ինտերի» նորեկ, իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիի հետ։
Ֆուտբոլիստները մրցմանը փորձում էին դարպասը գրավել տարբեր տեսակի գնդակներով։ Նպատակն էր առաջինը վաստակել 12 միավոր։ Մխիթարյանն ավելի դիպուկ է գտնվել։
«Չելենջը» նվիրված էր միլանյան ակումբի` Instagram-ում 12 միլիոն հետևորդի սահմանը հատելուն։


