Զիմբաբվեի սպորտի նախարար Քիրստի Քովենտրին ընտրվեց Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, հաղորդում է ՄՕԿ մամուլի ծառայությունը: Նա կլինի ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին կին ղեկավարը:
Քվեարկությամբ կրկնակի օլիմպիական չեմպիոն Քովենտրին ստացել է 97 ձայներից 49-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը (28 ձայն)։
Բրիտանացի լորդ Սեբաստիան Քոուն, որը համարվում էր ֆավորիտներից մեկը, ստացել է ընդամենը 8 ձայն և զբաղեցրել երրորդ տեղը:
Քովենտրին նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 24-ին, երբ ավարտվի գերմանացի Թոմաս Բախի պաշտոնավարման ժամկետը։


