Logo

ՄՕԿ-ը հաստատել է. Լոս Անջելես-2028-ում ծանրամարտում կներառվի երկու նոր քաշային կարգ

15:58 / 27.09.2025Ծանրամարտ
Պաշտոնական
null

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ` 2028թ. Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտում կներառվի երկու նոր քաշային կարգ։

Տղամարդկանց ու կանանց պայքարում կլինի 6-ական քաշային կարգ։ Մասնակիցների քվոտան, սակայն, անփոփոխ է մնացել. յուրաքանչյուր քաշային կարգից ուղեգիր կնվաճի 10-ական ծանրորդ` 60 տղամարդ, 60 կին։

«ՄՕԿ-ը հաշվի է առել ներկայացված փաստարկները: Ծանրամարտի համայնքը որոշումն ընդունել է գոհունակությամբ և ցանկանում է բավարարել մարզաձևի ներկայացուցիչների սպասելիքները»,- ասել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։

Օլիմպիական խաղերի քաշային կարգերը կհրապարակվեն 2025թ. տարեվերջին։

2025թ. ամառվանից տղամարդկանց պայքարում գործում են 60, 65, 71, 79, 88, 94, 110, +110, իսկ կանանց պայքարում` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային կարգերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ