ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը:
Այդ մարզաձևերին սպառնում է Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից մասնավորապես պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն:
Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: ՄՕԿ-ն առաջադրել է պայմաններ, որոնց կատարման դեպքում մարզաձևն իր տեղը կպահպանի Փարիզի օլիմպիական խաղերում:
Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և կայունություն ֆեդերացիայի աշխատանքներում, փոփոխություններ կատարել կանոնադրությունում, հետևել գործող բոլոր կանոններին, զերծ մնալ խթանիչներ օգտագործելը ժխտելու սովորությունից, անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն և այլն:
Նշված մարզաձևերի՝ օլիմպիական ընտանիքում մնալու հարցը ՄՕԿ–ը կրկին կքննարկի 2023 թվականին: