Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում բրոնզե մեդալակիր «Մոնակոն» տանը 2-1 հաշվով հաղթեց Օլիմպիկի «Լիոնին»:
Տանտերերի կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Բենուա Բադիաշիլն ու չիլիացի պաշտպան Գիլերմո Մարիպանը: Հյուրերի միակ գոլը խփեց կամերունցի հարձակվող Կառլ Տոկո Էկամբին:
«Մոնակոն» 7 տուրից վաստակած 11 միավորով 7-րդ տեղում է, «Լիոնը» 13 միավորով 5-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 7-րդ տուր
«Մոնակո» - «Լիոն»՝ 2-1 (տեսանյութ)
Բենուա Բադիաշիլ, 55, Գիլերմո Մարիպան, 63 - Կառլ Տոկո Էկամբի, 81
Հիշեցնենք, որ VBET ընկերությունը «Մոնակո» ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործեընկերն է:
Տեսանյութը՝ շուտով


