Logo

«Մոնակոն» Լիգա 1-ում մեկնարկեց հաղթանակով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:09 / 06.08.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի առաջին տուրում նախորդ մրցաշրջանի բրոնզե մեդալակիր «Մոնակոն» 2-1 հաշվով հաղթեց «Ստրասբուրին»։

«Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ դարձան սենեգալցի հարձակվող Կրեպին Դիատան և ֆրանսիացի կիսապաշտպան Սոֆիան Դիոպը։ «Ստրասբուրի» կազմում հաշիվը կրճատեց սենեգալցի հարձակվող Հաբիբ Դիալոն։

Երկրորդ տուրում «Մոնակոն» կմրցի օգոստոսի 13-ին կմրցի «Ռենի», իսկ «Ստրասբուրը» հաջորդ օրը կխաղա «Նիսի» հետ։

Հիշեցնենք, որ VBET ընկերությունը «Մոնակո» ՖԱ-ի պաշտոնական գործընկերն է։

Լիգա 1, առաջին տուր

«Ստրասբուր» - «Մոնակո»՝ 1-2

Հաբիբ Դիալո, 65 - Կրեպին Դիատա, 43,  Սոֆիան Դիատա, 53

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ