Logo

Մորատա. ««Ատլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:52 / 16.08.2022• ՍՊՈՐՏ
Ալվարո Մորատա

Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան գնահատել է իր խաղը «Խետաֆեի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի մրցավեճում: Մադրիդցիները հաղթել էին 3-0 հաշվով, իսկ Մորատան Իսպանիա վերադարձը նշել էր դուբլով:

«Առաջին հերթին ուզում եմ նշել Ժոաո Ֆելիշին, նրա փոխանցումները պարզապես կատարյալ են: Արդյունքի հասնելու համար մենք շարունակելու ենք աշխատել:

Ուզում եմ խաղալ այստեղ, թիմին օգուտ տալու համար կանեմ ամեն ինչ։ «Ատլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից է:

Մեր մարզիչի բախտը բերել է, որ իր կազմում ուժեղ խաղացողներ են եղել։ Բայց հաջողության հասնելու համար պետք է ապացուցել ձեր կարգավիճակը, քրտնաջան աշխատել և չկորցնել հաղթելու կամքը։

Իմ երկու գոլե՞րը. սա ընդամենը իմ խոսքերի հաստատումն է, որ ցանկանում եմ ամեն օր օգուտ բերել «Ատլետիկոյին»»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան նախորդ 2 մրցաշրջանները վարձավճարով անցկացրել էր Թուրինի «Յուվենտուսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ