Logo

Մորյենտես. «Բենզեմային չէի փոխի Լևանդովսկիի հետ, Կարիմի նմանը չկա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:24 / 11.08.2022• ՍՊՈՐՏ
Ֆերնանդո Մորյենտես

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսը համեմատել է «Արքայական ակումբի» ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեմային և կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկիին:

«Կարծում եմ, որ Կարիմն ու Ռոբերտն այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներն են: Այնուամենայնիվ, նրանք տարբերվում են իրենց խաղով:

Անձամբ ես երբեք Բենզեմային չէի փոխի Լևանդովսկիի հետ։ Իհարկե, Ռոբերտը շատ կօգնի «Բարսելոնային», բայց Կարիմի նմանը չկա»,- Մորյենտեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամռանն է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ