Logo

Մոուրինյո. «Մխիթարյանին դաշտ դուրս բերելուց հետո խաղի ընթացքն անմիջապես փոխվեց»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:33 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Joze Murinio-Mkhitaryan

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Լեչեի» արգելքը հաղթահարելուց (3:1) հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին:

«Ցանկանում էի Մխիթարյանին հանգիստ տրամադրել, սակայն նրա և Պելեգրինիի բացակայության ժամանակ չկա մեկը, որը կարող է խաղալ «10» համարի դիրքում: Ես ստիպված եղա երկրորդ խաղակեսում դաշտ դուրս բերել Հենրիխին, որից հետո հանդիպման ընթացքը փոխվեց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք՝ Մխիթարյանը «Լեչեի» դեմ խաղի երկրորդ կեսի մեկնարկից առաջ փոխարինել է Կառլես Պերեսին: Հայ կիսապաշտպանը, որն այսօր դարձավ 33 տարեկան, կատարեց գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա