«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դաջվածք է արել, որը նվիրված է բոլոր եվրագավաթների նվաճմանը:
«Սա իմ դաջվածքն է: Հռոմեացիների ուրախությունը դրդեց, որ անեմ դա: Որոշեցի, որ դաջվածքս նվիրված է լինելու այն ակումբներին, որոնց հետ նվաճել եմ եվրագավաթները: Ցանկանում էի, որ յուրահատուկ լինի: Ալբերտոն ինձ տարբերակներ առաջարկեց, ես էլ որոշ շտկումներ արեցի»,- սոցցանցերում գրել է «Յուրահատուկը»:
Մոուրինյոն պատմության միակ մարզիչն է, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում («Պորտու», «Ինտեր»), Եվրոպա լիգայում («Պորտու», «Մանչեսթեր Յունայթեդ») և Կոնֆերենցիաների լիգայում («Ռոմա»):



