«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Ջենոայի» դեմ կայացած խաղի (0-0) մրցավարությանը։
91-րդ րոպեին, հռոմեական ակումբի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը, հաշվի մեջ առաջ մղեց թիմին, սակայն մրցավար Ռոզարիո Աբիսոն տեսակրկնությունների գծով օգնականների հուշումից հետո չեղարկեց գոլը Թեմի Աբրահամի կատարած խախտման պատճառով։
«Եթե մրցավարը ճիշտ որոշում է կայացրել, ապա մեր մարզաձևը, որը մարդիկ սիրել են տարիներ առաջ, փոխվել է։ Սա այլ մարզաձև է. եթե դրվագում կար խախտում, ապա սա արդեն ֆուտբոլ չէ, պետք է այլ կերպ անվանել։ Մեզ այլ անվանում է պետք, քանի որ սա այլ մարզաձև է»,- Մոուրինյոյի խոսքն է հաղորդում Football Italia-ն։
«Ռոման» 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, «Ջենոան» 14 միավորով նախավերջին տեղում է։