Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 5-4 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Կոուգիոմցիդիսին և նվաճեց բրոնզե մեդալ:
Արման Ավագյանը հոկտեմբերի 21-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և 5-7 հաշվով պարտվել վրացի Վլադիմերի Գամկրելիձեին, որը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորոթյուն:
Առաջին սփոփիչ գոտեմարտում Ավագյանը 7-0 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Տանգայ Դարբելայի նկատմամբ, իսկ երկրորդում 10-0 հաշվով պարտության էր մատնել իսրայելցի Իլան Բոնդարին:
Հոկտեմբերի 22-ին պայքարը սկսած Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճել է չեմպիոնի տիտղոսը, Արսեն Հարությունյանը (61 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ) պարտություն են կրել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) պարտություն էին կրել և դուրս մնացել հետագա պայքարից:


