Logo

Մրցաշար, որը կայունության արտացոլանք է. Կարեն Խաչանովը նայում է դեպի Թուրին

17:25 / 13.08.2025Թենիս
null

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին, հաղորդում է БОЛЬШЕ!-ն:

«Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Անշուշտ, պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը:

Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած 8 թենիսիստները: «Չեմպիոնական պայքարը» վարկանիշային աղյուսակից տարբերվում է նրանով, որ հաշվի են առնվում միայն տվյալ օրացուցային տարվա արդյունքները:

ATP-ի չեմպիոնական պայքարում Խաչանովն այժմ 10-րդ տեղում է:

Ամփոփիչ մրցաշարը 2021 թվականից անցկացվում է Թուրինում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ