Goal.com-ը ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածի խորհրդանշական հավաքականը:
Թիմում 3 ներկայացուցիչ ունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», 2-ական խաղացող՝ ֆրանսիական ՊՍԺ-ն ու իտալական «Նապոլին»:
Դարպասապահ. Բրիս Սամբա («Լանս»):
Պաշտպաններ. Կիրան Տրիպյե («Նյուքասլ»), Կիմ Մին Չժե («Նապոլի»), Վիլյամ Սալիբա («Արսենալ»), Ժաոու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»):
Կիսապաշտպաններ. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»):
Հարձակվողներ. Լիոնել Մեսի, Նեյմար (երկուսն էլ՝ ՊՍԺ), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»):


