ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին։
Լավագույնի կոչման հավակնորդներն են իտալացի Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») և կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»):
⚽ Carlo Ancelotti, Pep Guardiola and Jürgen Klopp are the nominees for the UEFA Men’s Coach of the Year!
— UEFA (@UEFA) August 12, 2022
Coaches are judged on their impact over the whole season in all competitions – both domestically and internationally – at club or national team level.
Full story: ⬇️
Անչելոտիի գլխավորությամբ մադրիդյան ակումբը նախորդ մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի սուպերգավաթակիր, Լա լիգայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող:
«Լիվերպուլը» Կլոպի գլխավորությամբ նվաճել էր Անգլիայի գավաթն ու Անգլիական լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգայում հասել էր եզրափակիչ՝ այնտեղ 0-1 հաշվով պարտվելով «Ռեալին», իսկ Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում 1 միավոր էր զիջել «Մանչեսթեր Սիթիին»:
«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ վերջին 5 տարվա ընթացքում չորրորդ անգամ էր նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները:


