Մրցավար Դևիդ Կուտը մի շարք սկանդալներից հետո հեռացվել է աշխատանքից:
Անգլիացին ժամանակավորապես չէր աշխատում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում նա «Լիվերպուլի» ու Յուրգեն Կլոպի մասին վիրավորական խոսքեր է ասում:
Ավելի ուշ հրապարակվեց տեսանյութ, որում մրցավարը սպիտակ փոշի է ներշնչում:
Անգլիայում մրցավարների աշխատանքի պատասխանատու PGMOL կազմակերպությունը հայտարարել է, որ հետաքննություն կատարելուց հետո որոշել է պաշտոնանկ անել Կուտին: Մրցավարը կարող է բողոքարկել որոշումը: