Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահն ամռանը կհեռանա

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:26 / 04.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահն Դեն Հենդերսոնը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը՝ հաղորդում է Manchester Evening News-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա Հենդերսոնը դեռ հունվարին է ցանկացել վարձակալությամբ հեռանալ, սակայն չի ստացվել։ Հենդերսոնը ցանկանում է այնպիսի թիմ տեղափոխվել, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա։ «Մանչեսթեր Յունայթեդում» դարպասապահը Դավիդ դե Խեայի ստվերում է։

Ընթացիկ մրցաշրջանում Հենդերսոնը թիմի հիմնական կազմում մասնակցել է 2 հանդիպման և 2 գոլ բաց թողել։ Դարպասապահի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Transfermarkt-ը 18 մլն եվրո է գնահատում անգլիացու շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա