Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն ընտրություն է կատարել անգլիական ակումբներ «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» միջև։
«Ես սիրում եմ «Սիթին», բայց որպես երկրպագու ավելի շատ ցանկություն եմ ունենում գտնվել «Լիվերպուլի» «Էնֆիլդ» մարզադաշտում։ «Լիվերպուլի» մարզադաշտը հայտնի է իր մթնոլորտով, որը շատ երկար տարիներ առաջ մղող գործոն էր՝ մանավանդ եվրագավաթային խաղերում»,- գերմանացու խոսքն է մեջբերում ESPN-ը։
2021/22 մրցաշրջանում Թոմաս Մյուլերը «Բավարիայի» կազմում մասնակցել է 45 խաղի, խփել 13 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 22 մլն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


